Բաժիններ՝

Էրեբունի հիվանդանոց վիրավոր երեխաներ չեն տեղափոխվել

168.am-ի թղթակիցը քիչ առաջ Էրեբունի հիվանդանոցից տեղեկացրեց, որ հիվանդանոց երեխաներ չեն տեղափոխվել:

Նշենք, որ ԳԱԼԱ-ն տեղեկություն էր տարածել, որ Սար թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ, ոստիկանների հատուկ գործողությունների արդյունքում տուժել են նաեւ Սարի թաղի բնակիչները, նաեւ նրանք, ովքեր բողոքի ցույցի չեն մասնակցել:

Ըստ կայքի՝ տուժել է երկու ամսական մի փոքրիկ, կան նաև չորս տարեկան, հինգ տարեկան, երկու տարեկան մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031