![](/banners/BeFunky-design.jpg)
Ոստիկանների գործողությունից տուժել է երկու ամսական երեխա. sputnik.co.am
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/4537341.jpg)
Sputnik-ը գրում է, որ ծխային նռնակները և այլ հատուկ միջոցները, որոնք ոստիկանությունը կիրառել է բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Սարի թաղում, ընկել են բնակելի տների վրա։
Դրա հետևանքով տուժել է երկու ամսական երեխա, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը` հղում անելով տուժած երեխայի տատիկին։
Երեխան սկսել է խեղդվել, ժամանած «Շտապօգնության» մեքենան մորը և երեխային տեղափոխել է հիվանդանոց։