Ինչքան գումար է ծախսվել տրանսֆերների վրա եվրոպական թոփ առաջնություններում
Այս ամառ Եվրոպայի 5 գլխավոր ֆուտբոլային երկրների ակումբները տրանսֆերների վրա արդեն ծախսել են 1.1 մլրդ եվրո:
Բոլորից շատ գումար ծախսել են ԱՊԼ-ում՝ 600 մլն: Ամենաակտիվը եղել են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 80-ական մլն եվրո:
Երկրորդ տեղում Բունդեսլիգան է, որտեղ ծախսվել է 434 մլն եվրո: Ամենամեծ գումարին հրաժեշտ է տվել Դորտմունդի «Բորուսիան», որը ձեռք է բերել 113 մլն եվրոյի ֆուտբոլիստ: «Բավարիան» տրանսֆերների վրա ծախսել է 73 մլն եվրո:
Ըստ ծախսերի՝ 3-րդ տեղում այս պահին Սերա Ա-ն է: Բնականաբար, առաջին տեղում «Ծեր Սենյորան» է՝ 112 մլն եվրո (միայն Իգուաինի համար «Յուվեն» ծախսել է 90 մլն եվրո: Մինչև հիմա Սերիա Ա-ի բոլոր ակումբները միասին տրանսֆերների վրա ծախսել են 417 մլն եվրո:
4-րդ տեղում է իսպանական Պրիմերան: Այստեղ ծախսվել է 288 մլն եվրո: «Բարսելոնան» ծախսել է 75 մլն, «Ատլետիկոն»՝ 49 մլն, իսկ հնչեղ և թանկարժեք տրանսֆերների սիրահար «Ռեալը»՝ ընդամենը 30 մլն եվրո:
Եվս 144 մլն ծախսել են Ֆրանսիայի ակումբները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը