![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Գալաթասարայ». Մխիթարյանը կմասնակցի հանդիպմանը
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/Henrix-5.jpg)
Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին Շվեդիայում տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդ» – «Գալաթասարայ» ընկերական հանդիպումը:
Անգլիական մամուլը հրապարակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը, որում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ հնարավոր է, որ այս խաղը կկայանա ոչ թե Հետեբորհեյի «Ուելվիա» մարզադաշտում, այլ մեկ այլ մարզադաշտում: Խնդիրը նրանումն է, որ օրերս «Ուելվիա» մարզադաշտում տեղի է ունեցել համերգ, ինչը վնասել է խոտածածկը:
Սիրարփի Աղաբաբյան