
«Լսի´ր, Պուտին, մենք կգանք Ռուսաստան և կսպանենք ձեզ ձեր տներում». ԴԱԻՇ-ը ջիհադի կոչ է արել Ռուսաստանում. Reuters

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը կոչ է արել իր կողմնակիցներին Ռուսաստանում ջիհադ իրականացնել: Այս մասին է վկայում YouTube-ում հրապարակված տեսահոլովալը, տեղեկացնում է Reuters-ը:
«Լսի´ր, Պուտին, մենք կգանք Ռուսաստան և կսպանենք ձեզ ձեր տներում … Եղբայրնե´ր, եկեք ջիհադ իրականացնենք և կռվենք նրանց դեմ ու սպանենք նրանց»,- ասում է անապատում մի խումբ մարդկանցով շրջապատված տղամարդը:
Գործակալության տեղեկություններով` դեռ հնարավորություն չկա ստուգել տեսահոլովակի հավաստիությունը, սակայն դրա հղումը տեղադրվել է ԴԱԻՇ-ի զինյալների կողմից օգտագործվող Telegram մեսենջերի օգտահաշվում:
Ծայրահեղականները կարող են սպառնալ Ռուսաստանին Սիրիայում պատերազմին մասնակցելու համար, գրում է գործակալությունը: