Բաժիններ՝

Փաշինյանն այցելել է ինքնահրկիզված քաղաքացուն

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այրվածքաբանության կենտրոնում այցելեցինք նախօրեին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանին և Սարիթաղի դեպքերի ժամանակ այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանին։

Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, Մանուկյանը ապաքինվում է։

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում այցելեցինք աչքը կորցրած Սայաթ Հարությունյանին և Սարիթաղի դեպերի ժամանակ վնասվածքներ ստացած ևս չորս քաղաքացու, որոնց ապաքինումը ընթանում է նորմալ։ Մյուսները դուրս էին գրվել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս