Բաժիններ՝

«Հուսով եմ՝ Իբրահիմովիչը, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, կմնա առանց տիտղոսի, ինչպես «Միլանի» հետ՝ 2012-ին». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիշել է 2011-12թթ. մրցաշրջանի մասին, երբ նա «Յուվենթուսի» հետ երկար ժամանակ անց առաջին անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը՝ անցնելով գլխավոր մրցակցին՝ ի դեմս «Միլանի»:

Այն ժամանակ միլանյան թիմի կազմում գլխավոր աստղը հարձակվող Զլատան Իբրահիմովիչն էր, ով այս ամառ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:

«Դա անհավանական էր: Այն ժամանակ մենք սկսում էինք մրցաշրջանը՝ չհանդիսանալով ֆավորիտ: ԶԼՄ-ները կանխատեսում էին «Յուվենթուսին» 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը:

Այդ մրցաշրջանը միակն էր, երբ Իբրահիմովիչը «Միլանի» հետ տիտղոս չնվաճեց: Հուսով եմ, որ անգլիական Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում այդ պատմությունը կկրկնվի նրա հետ»,- Կոնտեին է մեջբերում Four-Four-Two-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031