Բաժիններ՝

Խոշորագույն հարկատուները՝ առաջին կիսամյակում

Հանրապետության 1000 խոշորագույն հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 347.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 1000 խոշորների կողմից վճարված հարկերն ավելացել են 21.7 մլրդ դրամով կամ 6.7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակված ցանկից։

2016 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով՝ խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ Գազպրոմ-Արմենիա ընկերությունը՝ 24.56 մլր դրամի հարկերով։

Վեցերորդ տեղից երկրորդ հորիզոնական է բարձրացել Գրանդ-Տոբակոն։ Ընկերությունը նախորդ տարվա առաջին կիսամյակի 7.4 մլրդ դրամի փոխարեն այս տարի վճարել է 11.8 մլրդ դրամ։

Խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականում է ՀԷՑ-ը՝ 9.2 մլրդ դրամ։

Կարդացեք նաև

Աղյուսակում ներկայացված են 20 խոշորագույն հարկատուների ցուցանիշներն ու համեմատականը նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ։

Ավելացնենք միայն, որ ՀՀ երբեմն ամենախոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նախորդ տարվա 2-րդ հորիզանականից նահանջել է 17-րդ տեղը։ Ընկերությունը 2016 թվականի հունվար-հունիսին պետբյուջե է վճարել մոտ 3 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը 9.7 մլրդ էր։

harkatuner-2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031