![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/tourists-armenia-yerevan.jpg)
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 1 501 118.4 զբոսաշրջիկ։ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 2.4%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
2016թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 693 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.2%-ով: