Բաժիններ՝

Քննարկվում է Մհեր Մազմանյանի ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, 2016 թվականի օգոստոսի 10-ին Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին, ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը:

Այդ ուղղությամբ ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ:

Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, ներկայում աշխատանքներ են տարվում նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ համապատասխան ծրագրերի միջոցով Մ.Մազմանյանի ընտանիքին, նրա երեխաներին, այդ ծրագրերի շրջանակներում, աջակցության հարցը լուծելու նպատակով:

Մեր կողմից պահպանվում է նաև կապ Մ.Մազմանյանի կնոջ հետ: Պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում ցուցաբերվելու է հետևողականություն Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս