«Ոչ մի զիջում Էրդողանին». The Financial Times

Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ եղել է փոփոխական դաշնակից, հատկապես վերջին ամիսներին, իր խմբագրականում գրում է Financial Times-ը:

Բոլորովին վերջերս Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կարելի էր բնորոշել որպես «սառցե», իսկ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր համերաշխություն է հայտնում Էրդողանին:

Ընդամենը մի քանի ամիս առաջ ԵՄ-ն Թուրքիային միլիարդավոր եվրոներ տվեց Եվրոպա փախստականների հոսքը կրճատելու համար, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ այդ համաձայնագիրը «փաստացի ձախողվել է», գրում է Financial Times-ը:
Անկասկած, տեղի ունեցող իրադարձությունները լրջորեն անհանգստացնում են ինչպես Եվրամիությանը, այնպես էլ ՆԱՏՕ-ին:

«Պարոն Պուտինը երջանիկ է աջակցել իր համախոհին, բռնապետ ղեկավարին, որը քննադատվում է լիբերալ-ժողովրդավարական պետությունների կողմից: Նա նաև կօգտագործի ցանկացած հնարավորություն` ճեղք առաջացնելու Թուրքիայի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների միջև»,- գրում է պարբերականը:
Այս ամենը, ըստ պարբերականի, սպառնալիքի տակ է դնում Արևմուտքի ներկայիս քաղաքականությունը Սիրիայում: Բացառված չէ, որ Թուրքիան Ռուսաստանի ճնշման ներքո ստիպված լինի համաձայնել Կրեմլի դիրքորոշման հետ Սիրիայի նախագահ Ասադի հարցում:

Կարդացեք նաև

Financial Times-ը հիշեցնում է, որ Մոսկվան պնդում է, որ Սիրիայի նախագահը իշխանության ղեկին պետք է մնա ողջ անցումային շրջանում, ինչի շուրջ բանակցություններ են վարում արևմտյան դաշնակիցները:
Չնայած այդ ամենին, Արևմուտքի համար դեռ վաղ է խաչ քաշել Էրդողանի վրա, ԵՄ-ն Թուրքիայի համար նախկինի պես ավելի կարևոր գործընկեր է, քան Ռուսաստանը, իսկ ՆԱՏՕ-ն անվտանգության լավագույն երաշխավորն է պատերազմով բռնկված տարածաշրջանում:

Իրականում, Արևմուտքը Էրդողանի հետ հարաբերվելու ավելի արդյունավետ խաղաքարտեր ունի, քան այսօր թվում է ԵՄ առաջնորդներին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, շարունակում է Financial Times-ը:

Բացի այդ` շատ բան է վկայում այն մասին, որ Թուրքիայի նախագահին նախկինի պես միևնույն չէ, թե ինչպես է ներկայանում Արևմուտքին:

«Թուրքիայի հետ փոխգործակցելով` ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չպետք է ինչ-որ զիջում անեն»,- գրում է Financial Times-ն իր խմբագրականում:

Տեսանյութեր

Լրահոս