Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստվում է 1,15 մլրդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավանություն է արժանացրել Սաուդյան Արաբիային մինչև 133 տանկի, 100 գնդացրի և ռազմական նշանակության այլ սպառազինության հնարավոր վաճառքը, որի ընդհանուր գումարը հասնում է 1,15 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:

«Պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ամերիկյան գործակալության (DSCA) տվյալով` Էր-Ռիադը հարցում է ուղարկել 133 M1A1/A2 «Աբրամս» տանկերի հնարավոր գնման վերաբերյալ, որոնք նախատեսված են սաուդյան բանակի կարիքների համար և ևս 20 տանկ` վնասված տանկերը փոխարինելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ` նշվում է, որ համաձայնագիրը ներառելու է 50 մմ տրամաչափի 153 գնդացիր, 7,62 մմ տրամաչափի М240 266 գնդացիր, զրահամեքենաներ և մի շարք այլ սարքավորումներ:

Այսպես, ԱՄՆ Պետդեպի կողմից նման որոշմանը հավանություն արժանացնելուց հետո Կոնգրեսն ունի 30 օր` զենքի վաճառքն արգելափակելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս