Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մասնակցության համար

Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ցանկանում եմ անձնապես Ձեզ, նաև ռուսական կողմին հայտնել իմ երախտագիտությունն այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական-դիվանագիտական լուծման համար: Եվ, իհարկե, այստեղ չափազանց կարևոր է, որպեսզի կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք դրան պատրաստ ենք»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին հրավերի համար:

Տեսանյութեր

Լրահոս