Բաժիններ՝

«Թուրքական հոսք» նախագծի աշխատանքները գտնվում են չափազանց կարևոր փուլում. ՌԴ-ում Թուրքիայի դեսպան

Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, գտնվում է չափազանց կարևոր փուլում, տեղեկացնում է RIA Novosti-ն:

««Թուրքական հոսք» նախագծի հարցով աշխատանքները շարունակվում են: Իրականում, մենք գտնվում ենք չափազանց կարևոր փուլում»,- գործակալության հետ զրույցում ասել է դիվանագետը:

Նա նշել է, որ «քանի դեռ խորհրդատվությունները դեռ չեն սկսվել տվյալ նախագծի հարցով», դժվար է պատասխանել հարցին, թե երբ հնարավոր կլինի ստորագրել համաձայնագիրը:
Ռուսաստանն ու Թուրքիան ապասառեցնում են «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագիծը:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երեքշաբթի` ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունների ժամանակ:
Ավելի վաղ նախագիծը սառեցվել էր Մոսկվայի և Անկարայի քաղաքական հարաբերություննորի սառեցման ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս