
Էրդողանն առաջարկել է ԱՄՆ-ին ընտրություն կատարել Թուրքիայի և Գյուլենի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «վաղ, թե ուշ» ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի Անկարայի և ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի միջև, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Վաղ, թե ուշ ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի` կա´մ Թուրքիան, կա´մ FETO-ն (Գյուլենի կազմակերպությունը), կա´մ հեղաշրջումներ պլանավորող ահաբեկչական FETO-ն, կա´մ ժողովրդավարական Թուրքիան: Նրանք պետք է ընտրություն կատարեն»,- հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում իր կողմնակիցների առաջ: