
ԱՄՆ Պետդեպը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի ահաբեկիչներին աջակցելու մեջ

ԱՄՆ-ը կոչ է անում Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու քաղաքական բանակցություններ սկսել: Այս մասին, ինչպես հայտնում է «Ուկրինֆորմը», հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տնօրեն Էլիզաբեթ Տրյուդոն:
«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր կողմերին հետևել կրակի դադարեցման համազգային ռեժիմին: Մենք հաստատապես համոզված ենք, որ դա բանակցությունների հաջողության միակ ուղին է»,- ասել է Տրյուդոն:
Նրա խոսքով` Սիրիայում հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:
«Ե´վ մենք, և´ միջազգային կոալիցիայի անդամների մեծ մասը վստահ է, որ Սիրիայում անհնար է հասնել խաղաղության առանց քաղաքական իշխանության փոփոխության: Կրակի դադարեցումը տիրույթ կստեղծի, որտեղ հնարավոր է քաղաքական բանակցությունների հույս ունենալ»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:
Նրա խոսքվ` Սիրիայի իշխող ռեժիմը Ռուսաստանի աջակցությամբ մշտապես խախտում է զինադադարը:
«Սիրիական ռեժիմը, որին օգնում է Ռուսաստանը, պատասխանատու է կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մեծ մասի համար: Այդ գործողությունները միայն խթանում են ահաբեկչությունը` երևույթ, որի դեմ ռեժիմն ու Ռուսաստանն իբրև փորձում են պայքարել»,- ընդգծել է Տրյուդոն: