Գեորգի Մարգվելաշվիլին բացել է նախընտրական քարոզարշավը
RIA Novosti-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկայացրել է «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական քարոզարշավը, որն ուղղված կլինի քաղաքացիների ներգրավմանը հոկտեմբերի 8-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
«Դուք պետք է գնաք քաղաքներ, գյուղեր և մարդկանց համոզեք, որ վերջիններս պետք է կատարեն իրենց ընտրությունը: Դուք պետք է նրանց կոչ անեք ուշադիր լսել քաղաքական գործիչներին, նրանց խոստումները և տեսնել, թե որքանով են այդ խոստումներն իրական և հնարավոր` կատարման համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահը`ելույթ ունենալով Մցխեթ-Մտիանետի շրջանի թրեյնինգ-կենտրոնում հավաքված երիտասարդների առաջ:
Մարգվելաշվիլիի վարչակազմի տվյալով` նախագիծը ենթադրում է երկրի 8 տարբեր քաղաքներում ստեղծել ամառային դպրոցներ: Արշավի հիմնական նպատակն է ընտրություններին երկրի քաղաքացիներին, հատկապես երիտասարդությանը ներգրավելը:
Տվյալ արշավը չի աջակցում կուսակցություններից և ոչ մեկին:
«Քո ձայնը մեր ապագան է» նախագիծը ստեղծվել է Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ և նրա պահուստային հիմնադրամի աջակցությամբ: Արշավի շրջանակներում ամառային դպրոցներում կանցկացվեն դասախոսություններ և թրեյնինգներ ընտրությունների անցկացման և այլ հարցերով: