ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք:
Ուկրաինայի ճգնաժամը, ԵԱՀԿ տիրույթում ձգձգվող հակամարտությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կլինի 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ուշադրության կենտրոնում:
Սիրիական իշխանությունների վարքագիծը Հալեպի շուրջ իրադարձություններին արգելափակում է Ժնևում միջսիրիական բանակցությունների վերսկսման հնարավորությունը, կարծում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել:
Արցախում հուլիսի 29-ին վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նիստում ներկայացրել է համալսարանի ռազմավարական ծրագիրն առաջիկա տարիների համար:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու որոշում դեռևս չկա:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ ՁՊՎ-ի պետը Ա. Ենիգոմշյանին է հանձնել վերջինիս վերաբերող ինչպես անձնական, այնպես էլ դատավարական փաստաթղթեր՝ բրալյան գրով:
Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): Նա նշել է, որ եթե այդպես շարունակվի իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է տարածել, որում ասված է. «Սարի թաղում արդեն տասը րոպե՝ կրակոցներ են լսվում, տեղեկացնում են բնակիչները»:
Վոթելի խոսքով` սովորական գործողությունները «Ինջիրլիք» ավիաբազայում վերականգնվել են, սակայն իրեն անհանգստացնում են ահաբեկչության դեմ պայքարի հետագա օպերացիաների երկարատև հետևանքները:
Հուլիսի 31-ին՝ կիրակի օրը, ժամը 12:00 հավաքվում ենք Բանգլադեշում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որպեսզի այցելենք Մարտակերտից տարհանված, Աբովյանում ապաստան գտած ընտանիքին, ով ունի մեր օգնության կարիքը:
Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ ժողովրդի կարծիքն անտեսվել է. «Ժողովուրդը քամահրական վերաբերմունքի է արժանացել: Մարդիկ աշխատանք չունեն, ընտանիքները կիսված են, հազարավոր մարդիկ հեռացել են Հայաստանից: Արտագաղթն աղետ է երկրի համար, մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի: Այս ամենը վերլուծելուց հետո՝ մենք կարող ենք հասկանալ՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ մարդիկ ըմբոստացան»:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պատրաստ է միջնորդ դառնալ ՊՊԾ գնդում գտնվող անձանց և ՀՀ իշխանությունների միջև: Նա առաջարկում է իր օժանդակությունը՝ ասելով, թե որքան շատ մարդ ներգրավվի բանակցությունների մեջ, այնքան լավ: Նրա խոսքով՝ զենքերը վայր դնելու մասին կոչերով խնդիրը չի լուծվելու, պետք է բանակցել:
Հուլիսի 29-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ միջհամայնքային ճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, առկա է հետագա քարաթափման վտանգ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունները, այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները այլընտրանք չեն ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին, տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հուլիսի 25-ից 29-ը հերթական այցով Երևանում էր գտնվում ԱՄՆ խորհրդատվական թիմը: Այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում:
Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերություն ները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
«Այդ միջազգային կազմակերպությունները, բժիշկները, որ վայնասուն են բարձրացրել, թե պատանդներ ենք այստեղ պահում, թող բարի լինեն հայտնել, որ այլ բժիշկներ են պատրաստակամություն հայտնել գալ այստեղ՝ իրենց պարտականությունը կատարելու»:
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում սպանվել է մի տարեց կին ու նրա 3 մանկահասակ թոռները: Հանցագործության կատարման մեջ կասկածում են մի տղամարդու, ով ավելի վաղ ապրել է հարևանությամբ:
Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը 1 ամսով դադարեցրել էր ANS հեռուստաալիքի հեռարձակումը:
Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 2-3-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, օգոստոսի 1-ին, ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել այդ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, եւ նա ձերբակալվել է։ Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։
Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով սկսված «զտումները» խոչընդոտում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը, հայտնում է Reuters-ը:
Արդեն 52 ժամ է, ինչ շտապ բուժօգնության երկու բժիշկը և բուժքույրը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդի կարգավիճակում են։
«Այս պահի ըմբոստացումը պայմանավորված էր ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ կատարվող զարգացումներով, մասնավորապես՝ Կազանյան փաստաթղթի շուրջ տիրող անորոշությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ոստիկանները 3 մարդու են ձերբակալել Փարիզի Ռուանի արվարձանում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման գործի շրջանակում, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները` հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Լեւոն Բարսեղյանի որդին՝ Հայկն ասել է, որ փաստաբանի հետ այժմ գնում են «Էրեբունի» ՁՊՎ քննիչի որոշումը հանձնելու, որից հետո Լեւոն Բարսեղյանն ազատության մեջ կլինի:
«Քննարկել ենք ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, արձանագրեցինք առաջընթաց: Սպասում ենք տարեվերջին, որ համատեղ հետազոտական խումբն ավարտի աշխատանքն ու ներկայացնի համաձայնագրի նախապատրաստման աշխատանքն ու պլանը»,- ասել է Նովակը: