Ընկերությունը 311.5 մլն դրամով կամ 36%-ով նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը։
Այս աղյուսակում առաջատար է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Ցուցակում երրորդը Վլադիմիր Կրամնիկն է: Նրան հաջորդում է Ֆաբիանո Կարուանան:
Հայաստանի ժուռնալիստների միությունը անդրադարձել է Սարի թաղում և Խորենացի փողոցում միջադեպերին, որոնց ժամանակ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը:
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հնարավոր է` չմասնակցի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլիայի» հետ հանդիպմանը:
Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից արտահանվել է 375 տոննա սուրճ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 48 տոննայով: 2015 թվականի հունվարի-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 327 տոննա սուրճ:
Մահրե՞զը: Կարծում եմ՝ «Լեսթերի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուզում է, որ նա մնա: Բայց մեզանից դա կախված չէ, դա պետք է որոշեն Ռիհադը և ակումբը»,- Վարդիի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Իրանցի տղամարդիկ սկսել են հիջաբներ կրել` այդկերպ իրենց համերաշխությունը հայտնելով իրենց կանանց և մյուս ազգականուհիներին, հայտնում է The Independent-ը:
Այսօր Ազատության հրապարակում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ելույթի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ. մի կին բարձրաձայն գոռգոռում էր ու վիճում ինչպես՝ կինոռեժիսորի, այնպես էլ՝ կողքին կանգնած ցուցարարների հետ:
Քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում Վարդգես Գասպարին հայտարարեց, որ պատրաստվում է այսօր ակցիա անել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տան մոտ՝ պահանջելով իջնել և միանալ հանրային շարժմանը:
Բաստիան Շվայնշտայգերը և Ադնան Յանուզայը չհայտնվեցին դաշտում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Գալաթասարայի» հետ անցկացրած ընկերական խաղում: Խաղից հետո թիմի գլխավոր մարզչին հարցրին այդ ֆուտբոլիստների ապագայի մասին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆոտոշոփի որոշ «ամենագետ մասնագետներ» երեկվանից շահարկում են դիպուկահարի հրապարակված լուսանկարի իսկությունը: Հատուկ նրանց համար տեղադրում եմ տեսագրություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորի տարածքային հարկային տեսչության իրավաբան Ա.Կարապետյանի մահվան հանգամանքները։
armtimes.com-ի տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը: Այս տեղեկությունը ճշտելու համար կայքի թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ:
«Սյունյաց երկիր» կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը այսօր շնորհավորել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 60-ամյակը և շնորհավորական հոդված է տեղադրել կայքում:
2016թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել 1 508.7 տոննա ապրանք
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է անգլիական ակումբի նորեկների մասին: Դե Խեան նշել է, որ շատ է հավանում Մխիթարյանի, Բայիի և Իբրահիմովիչի խաղը:
Վերջին օրերին մենք ապրում էինք թերևս մեր նորագույն պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում կանգնած էր մեծ փորձության ու նոր իրականության առաջ:
Գեղեցկությունը միշտ սկսվում է խնամված, հարթ մաշկից: Մաշկի խնամքը կօգնի պահպանել այն գեղեցկությունը, որով մեզ օժտել է բնությունը:
Կրեմլը կոչ է անում չչափազանցնել Ռուսաստանին ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորվման սպառնալիքը: Ինչպես հաղորդում է վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իսլամական պետություն» և «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձում են շրջափակել Սիրիայի Հալեպ քաղաքը:
Գրանցված կենսաթոշակառուներից 180 837-ը տղամարդիկ են, 284 713-ը` կանայք։
«Ըստ որոշ հրապարակումների՝ հուլիսի 29-ին լրատվամիջոցները լուսաբանել են Սարի թաղում ցուցարարներին ցրելը և այլ իրադարձությունների, որոնց ընթացքում ենթարկվել են հարձակման, ծեծվել են, ինչպես նաև վնասվել է տեխնիկան: Որո դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ»,- շեշտել է Դունյա Միյատովիչը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիշել է 2011-12թթ. մրցաշրջանի մասին, երբ նա «Յուվենթուսի» հետ երկար ժամանակ անց առաջին անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը՝ անցնելով գլխավոր մրցակցին՝ ի դեմս «Միլանի»:
Ուղիղ միացում Ազատության հրապարակից. «Ազատություն»
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է. այժմ նա նախակաթվածային վիճակում է:
Թուրք ինժեներները մշակել են «Միդաս» համակարգը, որը պետք է դիվերսիաներից պաշտպանի երկրի նավթամուղներն ու գազամուղները, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է»:
ՀՀ դրամը այսօր՝ օգոստոսի 1-ին, որոշ չափով արժեզրկվել է ԱՄՆ դոլարի, եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ։
«Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին»:
«Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»: