Մարդասիրական օգնության ծավալներն ավելացել են
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել 1 508.7 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 11 896.3 մլն. դրամ կամ 24 962.8 հազ.ԱՄՆ դոլար:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ստացված մարդասիրական օգնության ծավալները գումարային արտահայտությամբ աճել են 32.4%-ով։
Ստացված օգնության 60.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունա-
բերության ճյուղերի արտադրանքը, 12.8%-ը` մանածագործական իրերը, 6.7%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.1%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, 4.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 12.0%-ը` մնացած ապրանքները: