«Սասնա ծռեր» խմբի պաշտպանության խմբի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտնում է, որ խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին այսօր առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Ռուսաստանում սննդամթերքը 2 տարում թանկացել է գրեթե 32 տոկոսով, ինչի պատճառը փոխադարձ պատժամիջոցներն են, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կցանկանար քննարկել տնտեսական համագործակցությունն ու ճգնաժամը, որն առաջացել է երկկողմ հարաբերություններում ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է Hurriyet-ը:
Վրաստանի պաշտպանության նախարարությունն այն գերատեսչություն է, որտեղ ամենից շատ պետք է զգացվի երկրի միասնականությունն ու այդ գերատեսչությունը միշտ պետք է ցուցիչ լինի, թե որքան կարևոր է մեր հայրենիքն ու մեր երկիրը:
«Ես արդեն լավ եմ, շնորհակալություն, որ հետաքրքրվում եք իմ առողջական վիճակով, բուժման ընթացքը ավարտին է մոտենում: Կարծում եմ` մի քանի օրից կլինեմ Հայաստանում»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Թամարա Հովհաննիսյանը հրապարակել է երթի նպատակին առնչվող հայտարարությունը՝ խնդրելով ներկա փաստաբաններին թարմ տեղեկություններ հաղորդել իրենց պաշտպանյալների վերաբերյալ: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, Գիվի Հովհաննիսյանը, Հարություն Բաղդասարյանը մանրամասնել են ազատազրկվածներ Պավլիկ, Արամ Մանուկյանների, Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակին և վարույթն իրականացնող մարմինների գործունեությանն առնչվող որոշ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի անդամների գործունեությունը, այցելությունները կալանքի տակ գտնվող անձանց և անհատական գործերին հետևելը: Նա տեղեկացրել է, որ իր գրասենյակը փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ խախտումների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ կա տարված բռնությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր հարուցելու հետ կապված:
ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրումում անցկացվում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև մարտական և զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ:
Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիկարագուայի, Անգոլայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգոստոսի 2-ին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին։ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և ազատման նախապատրաստվող 12 կին դատապարտյալ մասնակցում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կազմակերպած վարսահարդարման կարճաժամկետ ուսուցման ծրագրին:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեենկոն մեկնաբանել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի քննադատական հայտարարությունը:
Մոտ ժամանակները «քաղաքաբնակները» կհայտարարեն «Շալկեի» կիսապաշտպանի տրանսֆերի մասին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտպանության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևան Իզորիային, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Gofunde.com կայքում շարունակվում է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար սկսված դրամահավաքը։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաև պաշտպանության ոլորտում հարցերի լայն շրջանակ, արձանագրել են երկկողմ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության դրական դինամիկան:
Ոչ մի տեղեկություն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման մասին չկա, այսօր ադրբեջանական Trend-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրաման է արձակել հետաձգել պետծառայողներին աշխատանքի ընդունելու ամենամյա թեսթի հանձնումը կանանց նկատմամբ հնարավոր խտրականության պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Վոլֆսբուրգը» ներկայացրել է 30-ամյա կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկուն 14 համարի մարզաշապիկով, իսկ դրանից առաջ 5 մլն եվրո ուղարկել է Դորտմունդ: Այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Լեհաստանի հավաքականի 30-ամյա ավագը «գայլերի» հետ կնքել է եռամյա պայմանագիր:
Սույն թվականի օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Օգոստոսի 3-7-ը հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահի հրավերով կայցելի Բաքու, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված, եւ արդեն մեկուկես ամիս է՝ տեղեկություն չունեն եղբորից: Ավելի վաղ նա նաեւ տեղեկացրել էր, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը չի այցելել ձերբակալվածին:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարից ակնկալում է հավաստիացում, որ լրագրողների իրավունքները և նրանց անվտանգությունը քաղաքացիական անհնազանդությունների շրջանում ապահովված կլինեն:
Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձագրի ստուգում են իրականացրել։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ հացադուլ է հայտարարում և պահանջում ազատել Ռուսաստանի և Դոնբասի տարածքում պահվող ուկրաինացի պատանդներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վիտալի Բալասանյանը, որն այսօր մեկնեց ԼՂՀ, մեկ շաբաթից կվերադառնա Հայաստան և կհանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ծնվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի կրտսեր որդու՝ Նարեկ Կարապետյանի դուստրը: Նորածին Անուշիկը Կարեն Կարապետյանի հինգերորդ թոռնիկն է: