Բաժիններ՝

«Եթե Շվայնշտայգերը և Յանուզայը չլինեին իմ պլաններում, նրանք դուրս չէին գա դաշտ». Ժոզե Մոուրինիո

Գերմանացին և բելգիացին կարող են մի փոքր թուլանալ:

Բաստիան Շվայնշտայգերը և Ադնան Յանուզայը չհայտնվեցին դաշտում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Գալաթասարայի» հետ անցկացրած ընկերական խաղում: Խաղից հետո թիմի գլխավոր մարզչին հարցրին այդ ֆուտբոլիստների ապագայի մասին:

«Եթե այդ ֆուտբոլիստները չլինեին իմ պլաններում, ապա ես նրանց դաշտում ոչ մի րոպե չէի տա և չէի պահի թիմում: Դուք պետք է հասկանաք, որ թիմն անձնավորությունից ավելի կարևոր է, ակումբը բոլորիցս ավելի կարևոր է»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Մանկունյանցիների ընկերական խաղերում դեռ հանդես չեն եկել միայն 3 ֆուտբոլիստ՝ Բաստիան Շվայնշտայգերը, Կրիս Սմոլինգը և Քեմերոն Բորտվիկ-Չեքսոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս