Բաժիններ՝

«Ես բանակցություններ չեմ վարել «Արսենալի» հետ». Ջեյմի Վարդի

«Լեսթերի» հարձակվողը նույնիսկ չի մտածել ակումբից հեռանալու մասին:
«Ես միշտ ասել եմ, որ «Լեսթերում» եղբայրական զգացմունքներն անհավանական ուժի են հասել: Անձամբ ես զգում եմ, որ այստեղ դեռ շատ անավարտ գործեր կան: «Լեսթերում» մնալու որոշումը շատ հեշտ էր: Բանակցություններ վարե՞լ եմ արդյոք «Արսենալի» հետ: Ո՛չ: Ես Անգլիայի հավաքականի տրամադրության տակ էի:

Մահրե՞զը: Կարծում եմ՝ «Լեսթերի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուզում է, որ նա մնա: Բայց մեզանից դա կախված չէ, դա պետք է որոշեն Ռիհադը և ակումբը»,- Վարդիի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Նախորդ մրցաշրջանի 36 խաղերում Վարդին խփել է 24 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031