Հայկազ Ղ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Փրկարարները կարողացել են հասնել Կուզբասում «Ան-2» ինքնաթիռի կործանման վայր. ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, ողջ մնացած մարդիկ չկան, RIA Novosti-ին հայտնել է Սիբիրի ավիացիոն որոնողա-փրկարարական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Պլոտնիկովը:
Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է իր անձնական հսկողության տակ վերցնել երկրի գլխավոր շտաբն ու հետախուզական ծառայությունները:
Այսօր առավոտյան Գյանջայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական Report կայքը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը կոչ է արել իր կողմնակիցներին Ռուսաստանում ջիհադ իրականացնել: Այս մասին է վկայում YouTube-ում հրապարակված տեսահոլովալը, տեղեկացնում է Reuters-ը:
Սույն թվականի օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին (Գրինվիչի ժամանակով` 04.46) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Բերանի հոտը տհաճ երևույթ է, որի առաջացման պատճառները տարբեր են. սկսած ատամների խնդրից՝ մինչև ստամոքսի հետ կապված խնդիրներ: Սա նշանակում է, որ պետք է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:
Համակարգչային խաղերի վնասների մասին անընդհատ խոսվում է: Սակայն համակարգչային խաղերի մասնագետները կարծում են, որ միայն այդ խաղերից չհասկացողներն են շարունակ պնդում, թե դրանք միայն վնասակար են: Հոգեբանները ևս նշում են, որ ծնողներից շատերը համակարգչային խաղերի վրա են բարդում երեխայի դաստիարակության մեջ իրենց ունեցած սխալները:
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Երկիր Մեդիայի» խնդրանքով մեկնաբանել է զինյալների կողմից զենքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծված իրավիճակը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մենք ողջունում ենք հանձնվելու մասին զինված խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու եւ արյունահեղությունը բացառելու համար: Եվ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք […]
«Ուրիշ տեսակ շնորհակալ լինելու հնարավորություն չունենք քան գոնե այս կերպով լինելը.. Իսկ մենք իրոք կյանքի չափ շնորհակալ ենք»։
Հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին:
Ինչպես են հանձնվում զինված խմբի անդամները: Բացառիկ տեսանյութ:
«Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման ժամանակ համառորեն փորձեց ինձ ափերից հանել, հա մտածում էի՝ տեսնես՝ ինչո՞ւ, ո՛չ կուսակցություն ունեմ, ո՛չ մրցակից եմ իրեն, ո՛չ թեկնածու եմ։ Մեծ ջանքերով կարողացա չկոպտել իրեն (ասում եմ՝ Սարի թաղում սադրիչները… Չի թողնում ավարտեմ խոսքս, թե բա սադրիչ չկար, այդ ոստիկանությունը հարձակվեց ցուցարարների վրա, ասում եմ՝ հա, բայց մինչ այդ սադրիչները քարեր նետեցին ցուցարարների վրա, բա սադրիչ չկար, ասում եմ դա սադրանք էր, որպեսզի ցուցարարները քարերով պատասխանեին քաղաքացիական հագուստով սադրիչների վրա, որպեսզի ոստիկանները հարձակվեին, բա թե, քեզ ընչի չտարան ոստիկանները, …, ուրեմն՝ դու սադրիչ ես….) հաղորդման ժամանակ»։
168.am-ի թղթակիցը հիվանդանոցի տարածքից տեղեկացրեց, որ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը), որն օրեր առաջ վիրավորում էր ստացել, «Էրեբունի» բժշկական կենտրոն չի տեղափոխվել:
«Տեղեկացնում ենք, որ որոշ ժամանակ հետո «Հիմնադիր խորհրդարանը» հանդես կգա հայտարարությամբ: Նշենք միայն, որ այս պահին որևէ մեկը իրավունք չունի «Սասնա Ծռերի» անունից հանդես գալ: «Սասնա Ծռերը» որևէ մեկին չեն լիազորել իրենց անունից հանդես գալ և ուղղորդել ժողովրդին:
«Դավիթ Սանասարյան» Քաղաքացիական Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այս պահին դիմում է տարբեր միջազգային և դիվանագիտական կազմակերպությունների, նաև միջազգային լրատվական միջոցների` Դավիթին ազատ արձակելու պահանջին միանալու և աջակցելու խնդրանքով:
Հուլիսի 30-ին Դիտորդական խումբը այցելություն կատարելով Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ, որոնց թվում էին նաև Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրեաս Ղուկասյանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:
Վերջինը դուրս եկավ այս բոլոր օրերի ընթացքում զինված խմբի, Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունները վարող Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը:
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ ժամը 20:00-ին վայր են դնելու զենքը և դուրս են գալու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից:
Այսօր ՊՊԾ գնդի տարածքում կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի համագյուղացիներն ու հարազատները քարերով, ավտոմեքենաներով փակել են նրա հայրենի գյուղի՝ Սպանդարյանի ճանապարհը։
Ես այս լարված իրավիճակում պատրաստ եմ եւ բազմիցս հայտնել եմ այն մասին, որ խնդրի խաղաղ եւ անարյուն կարգավորման համար պատրաստ եմ ձեռնարկել ամեն հնարավորը:
«Վարուժին, Պավլիկին, Սեթոյին ճանաչելով՝ կարող եմ վստահ ասել, որ իրենք այն մարդիկ չէին, որ խաբեին ու խաբելով մարդ տանեին իրենց հետ, բացառվում է»:
168.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հերքեցին այդ տեղեկությունը՝ ասելով՝ Ա. Լամբարյանի վիճակը կայուն է:
«Մեզ տեղեկացնում են, որ Սեդրակ Նազարյանի վիրահատությունը նորմալ է անցել, գիտակցությունը տեղն է, բայց միացրած է ապարատին»:
Տեղեկություն ստացանք, որ Արմեն Լամբարյանը ընկել է կոմայի մեջ: Հիմա փաստաբանը կայցելի նրան: Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջը:
Այսօր կեսօրին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցներն այցելել են «Առաջին լրատվական»-ի օպերատր Դավիթ Հարությունյանի բնակարան և ստիպողաբար պահանջել վկայի կարգավիճակում ցուցմունք տալ հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։
Ուղիղ միացում Խորենացի փողոցից: