
Թուրքիան գործարկել է «Եփրատի վահան» գործողության նոր փուլը

Թուրքական ստորաբաժանումները վերսկսել են Սիրիայում ռազմական գործողությունները «Եփրատի վահան» գործողության հերթական՝ երրորդ փուլի շրջանակում, գրում են ԶԼՄ-ները։
Որոշ ժամանակ առաջ ռազմական գործողությունները դադարեցվել էին՝ կապված մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնակատարության շրջանակում կողմերի՝ զինադադար կնքելու պայմանավորվածության համատեքստում, հայտնում է թուրքական Haber 7 թերթը։
Ներկայումս Թուրքիայի ԶՈՒ-ն, կիրառելով հաուբիզներ և ռմբակոծիչներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին՝ հեշտացնելով ցամաքային զորքերի հարձակումները, որոնց մասնակցում է Թուրքիայի բանակի 200 և Սիրիայի ազատ բանակի 2500 անդամ։