
Մոսկվայում Այվազովսկու կտավների ցուցադրությունը դիտել է ավելի քան 235 հազար մարդ

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցադրությունը դիտել է ավելի քան 235 հազար մարդ, հայտնում է Ռուսաստանի մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը։
Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրված են Այվազովսկու 33 կտավներն ու 9 նկարները։
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել ծովանկարիչ Այվազովսկո ստեղծագործության լավագույն նմուշները: Ցուցահանդեսում տեղ կգտնեն նկարչի առավել նշանակալի չորս կտավները՝ «Ծիածանը», «Սև ծովը», «Իններորդ ալիքը», «Ալեկոծությունը»:
Ցուցահանդեսի այցելուներն առաջին անգամ կտեսնեն ավելի վաղ երբեք չցուցադրած «Կովկասի ափերի մոտ» կտավը։
Տարեվերջին Ռուսական թանգարանը պլանավորում է Այվազովսկու հոբելյանին նվիրված ցուցահանդես կազմակերպել Սանկտ Պետերբուրգում:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը։
Ավելի վաղ Տրետյակովյան պատկերասրահը երկարեցրել էր աշխատանքի ժա