ԱՄՆ-ում հեռուստաշոուի վարողը գզգզել է Թրամփի սանրվածքը
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պահպանել է հեռուստատեսային շոուների եւ զվարճանքների սիրահարի իր համբավը՝ սեպտեմբերի 15-ին NBC ալիքում ելույթ ունենալով The Tonight Show զավեշտական ծրագրում:
Ծրագրի ընթացքում արծարծվել են նաեւ լուրջ հարցեր, ներառյալ քաղաքական գործչի ընտրարշավը: Բայց վերջում հաղորդավար Ջիմի Ֆալոնը Թրամփին հարցրել է, թե կարելի է արդյոք մի հիմար բան անել, քանի դեռ նա ԱՄՆ-ի նախագահ չի դարձել: Ճշտող հարցին Ֆալոնն ասել է, թե ցանկանում է գզգզել նրա մազերը: Թրամփը նախ շփոթվել է, բայց, մի քանի վայրկյան մտածելով, համաձայնել է:
«Լավ: Մեկ ժամ հետո մարդիկ (ընտրողները:-խմբ.) ինձ սպասում են Նյու Հեմփշիրում, հուսով եմ, նրանք կհասկանան»,- ժպտալով ասել է քաղաքական գործիչը:
Դրանից հետո Ֆալոնը տրիբունաների հավանության սուլոցների եւ ծափահարությունների ներքո գզգզել է Թրամփի սանրվածքը, որն այնքան հաճախ է ծաղրանմանումների եւ կատակների օբյեկտ դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=u0BYqzdiuJc