Բաժիններ՝

Կառավարությունը չեղյալ է համարելու Հայաստանի զարգացման հիմնադրամին 80 մլն դրամ հատկացնելու որոշումը

ՀՀ կառավարությունը նախատեսում է չեղյալ համարել Հայաստանի զարգացման հիմնադրամին 80 մլն դրամ հատկացնելու մասին գործադիրի 2016 թվականի փետրվարի 18-ի որոշումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի օրակարգում:

«Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 18.02.2016թ. նիստի 32-րդ կետը, որով նախատեսված էր ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Նշված որոշմամբ, մասնավորապես նախատեսված էր ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ արտադրանքի արտահանմանն աջակցելու համար Հայաստանի զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով ՀՀ 2016 թ վականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել  80 մլն դրամ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս