
«Շիրակ» օդանավակայանով ուղևորափոխադրումները 3.7 անգամ նվազել են

Գյումրու «Շիրակ» օդանավակայանով 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 3150 մարդ, Հայաստանից մեկնել՝ 3915 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ժամանողների թիվը եղել է 11514 մարդ, մեկնողներինը՝ 14855 մարդ։ Այսինքն, «Շիրակ» օդանավակայանի ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ 3.7 անգամ կրճատվել է։
Բեռնափոխադրումների դեպքում պատկերը նույնն է։
Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից առաքվել էր 7.3 տոննա (այս տարի՝ 4 տոննա), ներմուծվել 2.9 տոննա (այս տարի՝ 0.2 տոննա) բեռ։ Ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2.4 անգամ։
Հաշվետու ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է 27 թռիչք/վայրէջք՝ նախորդ տարվա 103-ի դիմաց։