Բաժիններ՝

«Սպորտով չզբաղվելը պարզապես ամոթ կլինի». Հրաչյա Ռոստոմյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լիահույս է, որ նախարարության նոր ծրագրերի իրագործումը հասարակության մեջ նոր սեր կառաջացնի առողջ ապրելակերպի նկատմամբ: «Հասարակության բոլոր տարիքային խմբերում, բոլոր խավերի շրջանում և բոլոր համայնքներում տարածել սպորտը. սա է մեր առջև դրված խնդիրը: Կվերականգնենք նախկին սպորտլանդիան, որը կլինի նոր տարբերակով: Նախատեսում ենք հաջորդ տարվանից անցկացնել ուսանողական սպարտակիադաներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այնպիսի ծրագրեր կիրականացնի, որ ազգը լինի առողջ, որ առողջապահության նախարարությունը քիչ գործ ունենա անելու: Մենք պետք է հասնենք նրան, որ սպորտով չզբաղվող երիտասարդը մի քայլ հետ լինի սպորտով զբաղվողից: Սպորտով չզբաղվելը կլինի պարզապես ամոթ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոստոմյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31