
ԽՄՕՄՄ-ն առաջին անգամ դարձավ վոլեյբոլի Հայաստանի չեմպիոն

Ավարտվեց կանանց վոլեյբոլի 2016 թվականի բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը:
Երեք օր տևած պայքարում առաջնության հաղթող ճանաչվեց Երևանի ԽՄՕՄՄ կանանց թիմը, երկրորդ տեղ գրավեց «Նժդեհ» թիմը, երրորդում ԵՊԼՀ թիմն է: Առաջնության լավագույն հեռանկարային խաղացողներ ճանաչվեցին և պարգևատրվեցին Էդիտա Ղևոնդյանը (ԽՄՕՄՄ) և Սվետլանա Մարգարյանը («Նժդեհ»):
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց ԽՄՕՄՄ թիմի կենտրոնական հարձակվող Վերոնիկա Կոշկարյանը: