Գոյություն ունի միջոց, որը կարող է օգնել ազատվել հազից։ Քսուքը պետք է քսել ոտքերին, գուլպա հագնել և թողնել ողջ գիշեր։ Տեխնիկան օգտագործվում է արդեն մի քանի տարի։ Քսուքը կոչվում է VapoRub: Այս մեթոդը տարածում է ստացել 2007թ.։ Շատ գիտնականներ նշում են, որ պրակտիկա այս առումով չկա, բայց դա չի կագնեցնում շատ մարդկանց քսուքն օգտագործելուց։
Հայաստան ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 5%:
Դուբայի ոստիկանությունը հայտարարել է, որ առաջին ռոբոտ-ոստիկանը շահագործման կհանձնվի 2017 թվականին: Այս մասին տեղեկացնում է քաղաք-Էմիրության Dubai Media Office մամուլի կենտրոնը: Այլ մանրամասնություններ չեն նշվում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
PepsiCo Inc-ը, որը գազավորված ըմպելիքների՝ մեծությամբ երկրորդ արտադրողն է աշխարհում, նպատակ է դրել մինչեւ 2025 թվականը նվազեցնել շաքարի, նատրիումի եւ հագեցած ճարպերի պարունակությունն իր արտադրանքում: Այս մասին գրում Է Fortune հրատարակությունը:
Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճը կարող է կազմել 2 տոկոս, իսկ 2017 թվականին` 2.4 տոկոս: Նման կանխատեսում է արել Եվրասիական զարգացման բանկը` 2016 թվականի զեկույցում:
29 դպրոցից հարցմանը ժամանակին լիարժեք պատասխան է տրամադրել միայն 7 դպրոց՝ Երևանի թիվ 182, 94, 29 ավագ դպրոցները, Լ. Շանթի անվան թիվ 4, Խ. Աբովյանի անվան թիվ 2, Ս. Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցները և 108 միջնակարգ դպրոցը:
Հիլարի Քլինթոնն ստացել է աշխարհի 45 երկրների բնակչության ավելի քան կեսի աջակցությունը, նրա կողմնակիցների մեծ մասն ապրում է Արեւմտյան Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում. սրանք են այն հարցման տվյալները, որը Gallup International/WIN ընկերության կողմից անցկացվել է օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին:
ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 8.78%
«Կողմերի 21:9 հարաբերակցությա;մբ եւ 3440 առ 1440 պիկսել լուծաչափով մոնիթորն առաջին հերթին նախատեսված Է այն օգտատերերի համար, որոնց անհրաժեշտ է աշխատել միանգամից մի քանի հավելվածներում»,- նշում է LG Electronics-ը: Կորեայի Հանրապետությունում այս դիսփլեյի արժեքը կկազմի 1,59 մլն վոն (1,4 հազար դոլար):
Ինչքանո՞վ է իրատեսական Մոսկվայի, Անկարայի և Բաքվի մերձեցումը, և հնարավոր է արդյոք Ռուսաստանի որևէ ենթադրյալ ապակողմնորոշում։ Նման հարցադրումները ծագում են առաջին հերթին ոչ այնքան քաղաքականության և դիվանագիտության մասին ծայրահեղ անհատականացումից, որքան բացառապես «թագավորական գործի» մասին պատկերացումից։ Իսկապես, ոչ կառավարական կազմակերպությունների և խորհրդարանական կազմակերպությունների դերը ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան արտաքին քաղաքականության ձևավորման գործում անհամեմատ փոքր է ԵՄ-ի երկրների կամ ԱՄՆ-ի համեմատ։
«Ինչպես տեսնում ենք, եթե հանրային հարցումների հիման վրա Քլինտոնի հաղթանակի հավանականությունը մեծանում է, ապա շուկան աճում է, սակայն, եթե այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ Քլինտոնի հաղթանակի հավանականությունը նվազեց, նկատվում է գների անկում»,- ասում է կենտրոնի ներկայացուցիչ Ջոյել Փրաքենը:
Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ շաքարավազի արտադրությունն աճել է 2.6 անգամ
Միջոցառման ընթացքում կներկայացվի թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան
Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021թ.: Կատալոնացիները պայմանագիրը ստորագրելու մասին հաղորդել են Թվիթերում: Ապագա գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում:
Միշտ սառը ձեռքեր ունենալը բավական տարածված երևույթ է, որը մի քանի պատճառ ունի։ Անհանգստանալ պետք է այն դեպքում, երբ բացի ձեռքերի սառնությունից՝ մշտական մրսածություն եք զգում։
«Թիմի լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդը երկրորդ քառորդում վնասվածք ստացավ, և դա նույնպես իր մեծ ազդեցությունը թողեց խաղի վրա, բայց տղաները տրամադրված էին մարտական և լավ խաղ ցուցադրեցին: Մենք դեռ փորձառու ակումբ չենք, մեր ակումբը նոր է ստեղծվել, և դեռ լեգիոներները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել տեղի խաղացողների հետ: Բայց յուրաքանչյուր հա ջորդ խաղից հետո գնալով ամեն ինչ հարթվում է և ընկնում իր տեղը»,- ասել է Գյոկչյանը:
Queen բրիտանական խմբի երաժիշտները հրապարակել են «We Will Rock You» հիթի հազվագյուտ ձայնագրությունը:
Եվրոն թանկացել է 1.07 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 523.92 դրամ է։
«Մենք ձևակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ներուժը»
Ջո Հարթը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» ամռանը՝ Գվարդիոլայի կողմից վստահության բացակայության պատճառով, և 1 մրցաշրջանով տեղափոխվեց «Տորինո»:
Վարչապետն արդյունավետ է գնահատել Հայաստան-ՄԱԿ գործընկերությունը, ՄԱԶԾ-ի շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը և կարևորել հետագա համագործակցությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ը նպաստել է մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդմանը, և բարձր է գնահատվում ՄԱԶԾ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական ու տեխնիկական օժանդակությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ս. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի թիվ 23/01 ընտրատեղամասից դուրս Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է հանձնաժողովի նախագահ Ս. Մ.-ին՝ ձայներ չապահովելու ու իր չընտրվելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի հետ:
«Կ-Տելեկոմը» գրանցված է Կրասնոդարում, այն Ղրիմում սկսել է գործել 2014թ․ օգոստոսի 5-ից՝ ՄՏՍ-ի հաճախականությամբ։ Օպերատորն այդ հաճախականությամբ աշխատելու թույլտվություն ստացել էր ռուսական պետական հանձնաժողովի կողմից 2014թ. մայիսին, և ստեղծումից մի քանի օր անց ռուսական ՄՏՍ-ը նման որոշմանը չի առարկել։
Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե իբր կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու՝ նպատակ ունենալով «կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով»:
Նիկոլայ Բորդյուժային փոխարինող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջին թեկնածուն պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ երևի թե հենց այդ հանգամանքն ինչ-որ խնդիրներ ստեղծեց, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը հետաձգվի:
Ասմա Ասադը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը, վերջին մի քանի տարում առաջին անգամ հարցազրույց է տվել ռուսական հեռուստատեսությանը, հայտնում է Vesti-ն:
ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տիրել է գնդակին խաղային ժամանակի 34 տոկոսը: Այդքան շատ մանկունյանցիները չեն մնացել առանց գնդակի Պրեմիեր լիգայի ստեղծման պահից:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստան է ժամանել՝ ««Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
«Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- նշել է Բալայանը։