Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների գները նվազել են
2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան են ներմուծվել 95 մլն 577,3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 22%-ով: 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 122 մլն 594,6 հազար ԱՄՆ դոլար:
Հայաստան ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 5%:
2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 275 մլն 173,6 հազար ԱՄՆ դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4,3 տոկոսով:
Հայաստան ներմուծման ընդհանուր կառուցվածքում մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների մասնաբաժինը կազմել է մոտ 13,8 տոկոս: