
«Տորինոյի» դարպասապահ Ջո Հարթը մտադրություն չունի վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»

Պեպ Գվարդիոլայի պատճառով:
Ջո Հարթը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» ամռանը՝ Գվարդիոլայի կողմից վստահության բացակայության պատճառով, և 1 մրցաշրջանով տեղափոխվեց «Տորինո»:
Ինչպես հայտնի է դարձել Daily Express-ին, Հարթը չի պատրաստվում ամռանը վերադառնալ «Էթիհադ», քանի որ Գվարդիոլայի օրոք խաղալու շանսերը համարում է շատ ցածր: Ընդ որում, անգլիացին պատրաստ է մնալ արտասահմանում:
Հարթը «Տորինոյի» կազմում անցկացրել է 5 հանդիպում և բաց է թողել 4 գնդակ:
8 տուրերից հետո «Տորինոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը