Բաժիններ՝

Շաքարավազի արտադրությունը կտրուկ աճել է

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 54119 տոննա շաքարավազ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20750 տոննայի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից։

Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ շաքարավազի արտադրությունն աճել է 2.6 անգամ. նման ցուցանիշ ԱՎԾ-ի ներկայացրած ցանկից ոչ մի այլ արտադրատեսակ չի գրանցել։

Աճի ցուցանիշով երկրորդ տեղում վիսկին է։ Ընթացիկ տարում վիսկիի արտադրության ծավալները գրեթե կրկնապատկվել են (91.1% աճ)։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1023.3 հազար լիտր վիսկի։

Ուշագրավն այն է, որ այս երկու արտադրատեսակների միակ արտադրող ընկերությունները պատկանում են նույն մարդուն՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։

prod1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31