
«Գոհ եմ թիմային խաղից, բայց գոհ չեմ խաղի հաշվից». Գյոկչյան

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը գոհ է թիմային խաղից, բայց գոհ խաղի հաշվից:
«Լավ խաղ ստացվեց, ես շատ գոհ եմ թիմային խաղից, բայց գոհ չեմ խաղի հաշվից: Մեր լավագույն խաղացողները շատ արագ խախտում էին խաղի կանոնները, այդ իսկ պատճառով խաղը վերջում այդքան էլ լավ չստացվեց: Թիմի լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդը երկրորդ քառորդում վնասվածք ստացավ, և դա նույնպես իր մեծ ազդեցությունը թողեց խաղի վրա, բայց տղաները տրամադրված էին մարտական և լավ խաղ ցուցադրեցին: Մենք դեռ փորձառու ակումբ չենք, մեր ակումբը նոր է ստեղծվել, և դեռ լեգիոներները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել տեղի խաղացողների հետ: Բայց յուրաքանչյուր հա ջորդ խաղից հետո գնալով ամեն ինչ հարթվում է և ընկնում իր տեղը»,- ասել է Գյոկչյանը:
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նորից պարտվեց՝ այս անգամ զիջելով Սախալին քաղաքի համանուն թիմին: