Բաժիններ՝

LG Electronics-ը 38 դյույմ անկյունագծով համակարգչային մոնիթոր է ներկայացրել

LG Electronics հարավկորեական ընկերությունը հոկտեմբերի 18-ին ներկայացրել է իր տեսակի մեջ միակ գերլայն համակարգչային մոնիթոր՝ 38 դյույմ (96,5 սանտիմետր) անկյունագծով: Այս մասին ասված է հաղորդագրության մեջ, որը տարածվել է կորպորացիայի Սեուլի կենտրոնակայանի կողմից:

«Կողմերի 21:9 հարաբերակցությա;մբ եւ 3440 առ 1440 պիկսել լուծաչափով մոնիթորն առաջին հերթին նախատեսված Է այն օգտատերերի համար, որոնց անհրաժեշտ է աշխատել միանգամից մի քանի հավելվածներում»,- նշում է LG Electronics-ը: Կորեայի Հանրապետությունում այս դիսփլեյի արժեքը կկազմի 1,59 մլն վոն (1,4 հազար դոլար):

Ընկերությունն ընդգծում է, որ սա այս չափի եւ ֆորմատի սերիական արտադրվող առայժմ միակ մոնիթորն Է աշխարհում:

2013 թվականից LG Electronics-ն առաջատարն է համակարգչային դիսփլեյների համաշխարհային շուկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս