Բաժիններ՝

«Մեր երկիրը նման վերաբերմունքի արժանի չէ». Չավուշօղլուն՝ Շտայնմայերին

Թուրքիան և թուրք ժողովուրդը վրդովված են ԵՄ մի շարք երկրների ղեկավարության հայտարարություններից՝ դադարեցնել Անկարայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները ԵՄ-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսին։

Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Չավուշօղլուն հայտարարել է, թե թուրք ժողովուրդը պահանջում է դադարեցնել ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցություններն ավելի վաղ, քան այդ քայլը կձեռնարկի Բրյուսելը։

Մեկնաբանելով Թուրքիայում Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվեն՝ վերջինս հայտարարել է, թե եվրոպական երկրներում ակտիվորեն քննարկում են Թուրքիայի հետ նման երկխոսության դադարեցման թեման։

«Մեր երկիրը նման վերաբերմունքի արժանի չէ։ Այդ պատճառով մենք հարցը կքննարկենք հանրաքվեում, իսկ որոշումը կկայացնի ժողովուրդը։ Մեզ հոգնեցրել է նման ստորացուցիչ վերաբերմունքը»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930