
Վրաերթ՝ թիվ 6 մսուր մանկապարտեզի մոտ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 6 մսուր մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16.00-ին, վարորդը ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: