Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Նոր Խարբերդ Ա/Ը 30-րդ փողոցի թիվ 50 տան մոտ իրար էին բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և անհայտ մակնիշի կցորդով մոտոցիկլետը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։
«Յուրաքանչյուր տնտեսվարողին ներկայացնելով մեր նկատած ռիսկերը` քննարկում ենք առկա խնդիրները և առաջարկում շտկել, հակառակ դեպքում ստիպված կլինենք կիրառել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը»,-նկատել է Կ. Բրուտյանը:
Բեռնատարի վարորդը, որը մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, կարող էր լինել պակիստանցի փախստական, իր կայքում գրում է գերմանական Welt թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Դեկտեմբերի 21-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գործողության արդյունքների մասին ևս ոչինչ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ փախստականների այդ ճամբարում է գրանցված եղել այն մարդը, որը Բեռլինում բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։
Աֆղանստանում ավելի քան 580 հազար մարդ է դարձել ներքին փախստական 2016թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունները համակարգող վարչության զեկույցում, որը զբաղվում է Աֆղանստանում միջազգային օգնության համակարգմամբ։
Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարմինը հայրենիք կտեղափոխվի այսօր ցերեկը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Անկարանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Իրինա Կասիմովային։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Սերգեյ Լևչենկոն հրաման է ստորագրել դեկտեմբերի 20-ը սգո օր հայտարարել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով մահացածների հիշատակը հարգելու համար, ասվում է շրջանային կառավարության հաղորդագրության մեջ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
ՀՀ պաշտպանության նախկի նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամուսնու ֆեյսբուքյան էջին:
Անծանոթ աղջկա հետ հյուրանոցում գիշերելն ավարտվեց դանակահարությամբ:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության նպատակը եղել է Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորմանը վնասելը, հայտնում է RIA Novosti-ն։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ի մոտակայքում (Շարուրի փողոցի թիվ 22 շենք) տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 NZ 757 (վարորդ՝ Գ. Մ.), «ՎԱԶ 2121» մակնիշի 06 UT 308 և «Volkswagen Passat» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշներով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Հետաքննությունը ենթադրում է, որ Բեռլինի ողբերգությունը, երբ երկուշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում զբոսնող մարդկանց ամբոխի մեջ, եղել է կանխամտածված հարձակում, հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հերթական հաղթական խաղին: Պորտուգալիայի առաջնության 14-րդ տուրում «Մարիտիմու»-ն 2:0 հաշվով գերազազանցել է «Ֆեյրենշե»-ին:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:
Էկվադորի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 47-ը վիրավորվել է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և «Արարատբանկ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:
Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման:
Եղանակը ռեկորդ է սահմանում: Առաջիկա գիշերը Պաղակն-Աշոցք հատվածում ջերմաստիճանը կնվազի մինչեւ 35 աստիճան: Հարկավոր է տաք հագնվել՝ հորդորում են մասնագետները: Սառնամանիքը մի քանի օր չի նահանջելու:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի 20-ին 04:00-ին կրակոցներ են հնչել Միացյալ Նահանգների դեսպանության դիմաց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, 500կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք: Նշված բոլոր խմբաքանակները ենթակա են ոչնչացման, օգտահանման կամ հետ վերադարձման:
Պեկինի միջազգային օդանավակայանում թանձր մառախուղի՝ սմոգի հետևանքով ավելի քան 180 չվերթ է չեղյալ հայտարարվել, հայտնում է CCTV հեռուստաալիքը։
Այս պահի դրությամբ Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 53-ի։
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Ցյուրիխի իսլամական կենտրոնում հրաձգությունից հետո ոստիկանները հանցագործության վայրից ոչ հեռու՝ գետում, հայտնաբերել են անհայտ տղամարդու մարմին։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07.39-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեկտեմբերի20-ին փակ են լինելու Իրանի և Միացյալ Նահագների որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրիչների քվեարկության արդյունքներն անվանել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության հաղթանակ», հայտնում է NBC News-ը։
Պաշտոնական Անկարան դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը համարում է թուրք-ռուսական հարաբերությունները վատացնելուն միտված սադրանք: Կատարվածի առնչությամբ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարարությունը: