«Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձևակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ավարտվել է Հարավային և Կենտրոնական ռազմական շրջանների պարենի ապահովման ծառայությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած գնդապետ Դենիս Զորինի գործի հետաքննությունը:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարդասպան Մերթ Ալթընթաշի հյուրանոցային համարի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման և Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման մասին գրքեր, հայտնում է թուրքական Milliyet թերթը։
ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում գտնվող թուրքական դաշտային հոսպիտալի վրա, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 3 զինծառայող, հայտնում է Hürriyet-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ռուսաստանը տեղ չի գտել ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակում, որը կազմվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից: Այս մասին գրել է Foreighn Policy-ն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ներսես Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Դեկտեմբերի 20-ին Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում հրավառությունների «Սան-Պաբլիտո» տոնավաճառում մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է 31 մարդ։
Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցադրումներին, հորդորել է օտարերկրյա ներդրողներին հնչեցված առաջարկությունները գրավոր ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ՝ հանձնարարելով պատասխանատուներին համատեղ քննարկել և հետևողական լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում:
Նախարարությունը հանձնարարել է բոլոր սպորտային ֆեդերացիաներին ակումբներին և մարզիկներին չուղարկել Թուրքիա, քանի դեռ համապատասխան հանձնարարական չի լինի:
Աշխարհի ամենամեծ անապատում՝ Սահարայում (Հյուսիսային Աֆրիկա) 37 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել։
Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման շուրջ ընթացող բանակցությունները: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՌԴ-ի արտաքին քաղաքական շրջանների աղբյուրին:
59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, ում անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ հորիզոնականներում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին և 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:
Դեկտեմբերի 20-ից Ադրբեջանում զինված ուժերի ամբողջ հրամանատարական անձնակազմի մասնակցությամբ Եռօրյա հավաք է անցկացվում: Հավքները գլխավորում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«ԵԱՏՄ-ն գրավիչ է դառնում ոչ միայն Միության մեջ մտած պետությունների, այլեւ ուրիշ երկրների համար: Ուժի մեջ է մտել Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, եւս 40-ից ավելի պետություններ հետաքրքրություն են դրսեւում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում: Հուսով եմ, որ այդ փոխգործակցությունը կընդլայնվի եւ թույլ կտա իրագործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնած գաղափարը՝ եվրասիական լայն գործընկերության գաղափարը: Դրա համար կան բոլոր պայմաններն ու հնարավորությունները»,-ընդգծել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը:
Այս գիշեր կոլումբիական Aerosucre ավիաընկերության բեռնատար Boeing-727 ինքնաթիռ է կործանվել երկրի հարավում, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Սիրիայի ազատ բանակի ջոկատները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ լիակատար վերահսկողություն են սահմանել Էլ Բաբ-Հալեպ մայրուղու նկատմամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին։
Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում և պատրաստ ենք այդպես էլ շարունակել: Օգտվելով առիթից՝ խնդրում եմ իմ խորին հարգանքն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյն Խամենեին: Բարով եք եկել Հայաստան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի հրաժեշտի արարողությանը, ինչի պատճառով նրա ամենամյա մեծ մամուլի ասուլիսը հետաձգվել է՝ տեղափոխվելով դեկտեմբերի 23-ին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները:
72-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Խորապես ցնցված եմ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից: Դատապարտելի եւ անթույլատրելի է մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն:
Նշենք, որ մանկապարտեզը 2016 թվականին հիմնանորոգվել է, որի արդյունքում խմբասենյակները, խոհանոցն ու դահլիճները համալրվել են անհրաժեշտ ու նորացված գույքով։ Վերաբացվել է նաև մանկապարտեզի ձմեռային այգին։
Շիրակի մարզի Գուսաննա գյուղի բնակիչ Վաղինակ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ից մինչեւ ուշ գիշեր մնացել է ձների մեջ ընկած: Նրան պատահական հարեւաններն են նկատել: Գիշերը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 01:30-ին, Վաղինակ Սարգսյանը շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Պետդուման այսօր հայտարարություն է ընդունել՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, որտեղ դատապարտել է այդ հանցագործությունը, կոչ է արել համագործակցել ահաբեկչության դեմ և ուժեղացնել արտերկրում ռուսական դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1974 թ. ծնված Վարսենիկ Ա.-ն, 1998 թ. ծնված Արմինե Ա.-ն և 2002 թ. ծնված Գրիշա Ա.-ն:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ողջունում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ հայտարարությունը Մոսկվայի հանդիպման արդյունքներով։