
ԱԻՆ Հիդրոմետը` առաջիկա օրերի եղանակի մասին

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 21-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էական փոփոխություն չի կրի:
Երևանում՝
Դեկտեմբերի 21-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.60C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.20C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.50C