«Դիմել ենք 40-ից ավելի ավիաընկերությունների, հիմնականում Եվրոպայում տեղակայված, ինչպես նաև Ասիայից ու Մերձավոր Արևելքից: Ներկայում արդեն իսկ ունենք պատասխան 3-4 ավիաընկերությունից. նրանք առաջիկայում պլանավորում են ավելի սերտ տեխնիկական քննարկումներ անցկացնել և մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք»,- ասաց Ավետիսյանը:
Թուրքական Սինոպ քաղաքում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, մարդկանց թիվն անհամեմատ շատ է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր մեղադրել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որ աջակցում են Սիրիայի ահաբեկիչներին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ին ու PYD-ին։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.07-ին, մարվել՝ 10.15-ին: Այրվել է գրասենյակի 1 սենյակ` գույքով (մոտ 5 քմ):
Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, անարդյունավետ է անցել, քանի որ կողմերը չեն կարողացել գալ փոխզիջման, թեև գործող տարանցման պայմանագրի ժամկետն սպառնում է 2016թ. դեկտեմբերի 31-ին։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են:
Դուերտեն նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հակաթմրանյութային արշավի հետ լինելու է առաջնային իր նախագահության ընթացքում։
Ուզում եմ տեղեկացնել ԿԳ նախարար պարոն Մկրտչյանին, որ հույսեր չկապի, թե գործող ընտրության կարգով oրենքով ամրագրված` դպրոցի զարգացման ծրագիրը, իր որակմամբ՝ դպրոցի անձնագիրը, կգործի. դրանում հերթական անգամ համոզվեցի:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1959 թ. ծնված Զ. Ղ.-ի դին:
Թուրքիան ձգտում է նրան, որպեսզի Սիրիայում հրադադարը հաստատվի մինչև տարեվերջ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաաֆարին հայտնել էր գործակալությանը, որ իրաքյան բանակն աշխարհազորայինների հետ ազատագրել է Մոսուլի 56 շրջաններից 40-ը։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական գործողությունները ինքնաթիռի կործանման վայրում ավարտվել են։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ փրկարարները հայտնաբերել են 19 զոհի մարմին, նրանցից 17-ը տեղափոխվել է Մոսկվա։
Սուրբ Ծննդյան օրերի կապակցությամբ հանձնուքները կընդունվեն նաև 2017 թվականի հունվարի 5-ին` ժամը 10:00-17:00-ն, ինչպես նաև հունվարի 6-ին` ժամը 10:00-14:00-ն:
Հուլիսին հաղորդվել էր, որ Իսրայելի գլխավոր դատախազը հրամայել է հետաքննել Նեթանյահուի հետ կապված գործերը։ Haaretz թերթի տվյալներով՝ երկրի արդարադատության նախարարությունը «տեղեկություն է ստացել մասնավորապես վարչապետի հետ կապված գործերի մասին»։
Անօրինական ներգաղթյելները փրկվել են 3 փայտե նավակների վրայից, որոնք աղետի էին ենթարկվել Լիբիայի ափերի մոտ։ Նրանց թվում կան Սիրիայի, Պակիստանի, Բանգլադեշի, Սոմալիի ու Էրիթրեայի քաղաքացիներ։ Իտալիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ 2016թ. Միջերկրական ծովով երկիր է հասել արդեն ավելի քան 180 հազար անօրինական ներգաղթյալ։
Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։
1991 թվականից ի վեր Բելառուսում մահապատժի են ենթարկել ավելի քան 400 մարդու։ Այդ ողջ ժամանակահատվածում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաներում է շնորհել մահապատժի դատապարտված ընդամենը մեկ բանտարկյալի։
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Ավելի վաղ նա ասել էր, որ կցանկանար արարողության ժամանակ տեսնել ոչ թե հայտնիների, այլ հասարակ մարդկանց։
Ուղղաթիռն ընկել է Գալվեսթոն ծովածոցում։ Ուղղաթիռում եղել է 2 զինծառայող, որոնք զոհվել են։ ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաստատել է ավիաաղետի մասին տեղեկությունը։
«Կարծում եմ՝ համակարգիչները շատ են բարդացրել մեր կյանքը։ Համակարգչային դարաշրջանը մեզ տարել է այնտեղ, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում»,- հայտարարել է Թրամփը։ Նա նաև հավելել է, որ դեռ չի խորհրդակցել դրա վերաբերյա սենատորների հետ, սակայն «միանգամայն հաստատ» դա կանի «որոշ ժամանակ» անց։
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը՝ 1957 թ. ծնված Կարապետ Լալայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ Կ. Լալայանը մահացել է:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գները նվազել են 0,54%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 53,77 դոլար։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան գները նվազել են 0,18%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 56,12 դոլար։
Հայտնաբերված մյուս երկու «սև արկղերի» վիճակը բավարար է։ Դրանք գտնվում են Մոսկվայում՝ գաղտնազերծման նպատակով։ Բացի այդ՝ ներկայումս հայտնաբերվել է զոհի 19 մարմին։ Դրանք բոլորն էլ բարձրացվել են ծովի հատակից։
ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։
Խորհրդակցության ընթացքում, շնորհավորելով ներկաներին գալիք ամանորի առիթով, Լևոն Մնացականյանը ըստ ուղղությունների տվել է նաև հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ:
Բաղրամյանի, Դիլիջանի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:
«Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողներից ոմանք ուսման վարձերը վճարել են կանխիկ, որոնք ստանալու և դրամարկղ հանձնելու նյութական պատասխանատվություն են ունեցել ՊՈԱԿ-ի ավագ հաշվապահները։ Մասնավորապես՝ ուսման վարձերի կանխիկ վճարված գումարները հավաքագրելու, դրամարկղ հանձնելու համար նյութական պատասխանատու անձ են հանդիսացել Երևան քաղաքի բնակիչներ, ավագ հաշվապահներ Կ. Սարգսյանը և Ռ. Վարդանյանը՝ համապատասխանաբար 2006 և 2008 թվականներից։
Դեկտեմբերի 29-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Աղբյուրակ» ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.30-ին: Ավտոտնակում (4X6 մ) այրվել է «Mercedes C» մակնիշի 35 ST 702 պետհամարանիշով ավտոմեքենան, 2 պատուհան (1X0,5 մ) և 15 պարկ թեփ: