Երևան-Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովի մեքենան. Արծրուն Հովհաննիսյան
                                    Այսօր առավոտյան՝ ժամը 7։30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    