Բաժիններ՝

Սա կարդալուց հետո կսառեցնեք կիտրոնը

Կիտրոնն ամենաօգտակար մթերքներից մեկն է, որը բազմաթիվ կարևոր միացություններ է պարունակում։ Fithacker.ru կայքը գրում է, որ կիտրոնն ամրացնում է առողջությունը և կարող է կանխարգելել մի շարք երևույթներ։ Կիտրոնի օգտակարությունը պայմանավորված է վիտամին C-ի, B խմբի վիտամինների, ֆոսֆորի, սպիտակուցի և ածխաջրերի պարունակությամբ։

  • Կիտրոնը հակաբակտերիալ, հակավիրուսային հատկություններ ունի։
  • Օգնում է նյութափոխանակությանը։
  • Մեծ քանակով վիտամին C է պարունակում։
  • Նպաստում է լյարդի դետոքսիկացիային։
  • Օգնում է կարգավորել pH-ի մակարդակը։
  • Օգնում է պայքարել մրսածության, գրիպի դեմ։
  • Օգնում է կարգավորել զարկերակային բարձր ճնշումը։
  • Կարող է օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում։
  • Մաքրում է ատամները, հանգստացնում ատամի ցավը։
  • Կարող է օգնել ակնեի դեպքում։

Ոչ բոլորը գիտեն այն մասին, որ կիտրոնի կեղևը ևս հարուստ է վիտամիններով և բազմաթիվ օգտակար նյութերով։ Կիտրոնի կեղևը մաքրում է օրգանիզմը և պաշտպանում է բակտերիաներից, սնկերից, մակաբույծներից։ Կիտրոնի կեղևը կարող եք օգտագործել սառեցնելու միջոցով։

Հարկավոր է լավ լվանալ կիտրոնը, այն դնել սառցարանում։ Կարող եք նաև նախապես կիտրոնի կեղևը կտրատել, հետո սառեցնել։ Երբ կիտրոնի կեղևն ամբողջությամբ սառի, այն անցկացրեք քերիչով։ Կարող եք այն ավելացնել աղանդերին, պաղպաղակին, կոկտեյլների կամ աղցանների մեջ։ Այս դեպքում կլավացնեք սննդի համը և կօգնեք առողջությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս