Բաժիններ՝

430 կգ քաշ ունեցող 25-ամյա տղամարդը շնորհակալ է Աստծուն իր կազմվածքի համար

Պակիստանցի Արբաբ Խիզեր Հայաթը, որը կշռում է 430 կիլոգրամ, իրեն հայտարարել է աշխարհի ամենաուժեղ մարդը, ինչպես նաեւ ցանկություն է հայտնել  պատմության մեջ մտնել որպես ժամանակակից Հերկուլես: Այս մասին գրել է Daily Mail-ը:

25-ամյա տղամարդը պատմել է, որ պլանավորում է դառնալ պրոֆեսիոնալ ռեսթլեր եւ փաուերլիֆթինգի չեմպիոն: «Դա լոկ ժամանակի հարց է»,- նշել է նա:

Հալքի, ինչպես նրան անվանել են հայրենակիցները (ի պատիվ Marvel պատկերապատումների հերոսի) խոսքով՝ ինքը շնորհակալ է Աստծուն իր մարմնի կազմվածքի համար եւ կցանկանար ավելի մեծ քաշ ունենալ: Դրա համար տղամարդն օրական գործածում է 10 հազար կիլոկալորիա. մասնավորապես, նախաճաշին ուտում է  36 ձու, օրական ավելի քան երեք կիլոգրամ միս եւ շուրջ հինգ լիտր կաթ:

Հայաթի հասակը 190 սանտիմետր է:

Պակիստանցու պնդմամբ՝ ինքն առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունի իր «գաբարիտների» ատճառով:

«Եվ ես անհարմարություն չեմ զգում իմ քաշից»,- ընդգծել է «Հերկուլեսը»:
Աշխարհի ամենաուժեղ մարդն ամերիկացի Բրայան Շեուն է: Չեմպիոնը որոշվում է ամեն տարի World՚s Strongest Man միջազգային  մրցությունում:

Աշխարհում ամենածանր մարդը ներկայում ապրողների թվից Սաուդյան Արաբիայի բնակիչ Խալիդ Բին Մոհսեն Շաարին է: Նա կշռում է 610 կիլոգրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս