
««Սևիլիան» արժանի էր ավելիին, քան ոչ-ոքին էր». Զիդան

Երեկ կայացել են Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները:
Արքայական ակումբը մրցում էր «Սևիլիայի» հետ և դժվարին խաղով կարողացավ հաղթանակ տանել:
Խաղավարտին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է մրցակցին՝ նշելով, որ մեծ էր հավանականությունը, որ մադրիդցիները կարող էին պարտվել, քանի որ խաղը շատ դժվար էր:
««Սևիլիան» շատ լավ էր խաղում: Նա արժանի էր ավելիին, քան ոչ-ոքին էր: Մենք արժանիորեն կարողացանք հաղթահարել այս փուլի արգելքը», – նշել է Զիդանը:
Քառորդ եզրափակչում մադրիդցիները կմրցեն «Սելթայի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան