Բաժիններ՝

«Ես նվաճեցի Անգլիան 3 ամսում». Զլատան Իբրահիմովիչ

Զլատան Իբրահիմովիչին հարցրել են, թե չի՞ դնում արդյոք նա իր առջև ԱՊԼ-ի լավագույն ռմբակու Դիեգո Կոստային հասնելու նպատակ:

«Ես ոչ մեկի հետևից չեմ վազում: Ես ուզում եմ հասնել միայն ԱՊԼ-ի գլխավոր տիտղոսին: Դա իմ նպատակն է: Անհատական մրցանակները գալիս են՝ որպես հիմնական նպատակի մասնիկներ: Դա կարծես բոնուս լինի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար:

Եթե թիմը լավ է խաղում, ապա առանձին ֆուտբոլիստներն էլ են լավ խաղում: Ես փորձում եմ օգնել թիմին և անում եմ այն, ինչն ամենից լավ է ստացվում: Գոլեր եմ խփում և պահեր եմ ստեղծում թիմակիցներիս համար: Ինձ մոտ դա դեռ ստացվում է:

Նույնը վերաբերում է նաև թիմակիցներիս. նրանք օգնում են ինձ այն մեթոդներով, որոնցով կարող են օգնել թիմին: Ես չունեմ անձնական նպատակներ, որովհետև ես դրանց հասել եմ Անգլիայում 3 ամսվա ընթացքում: Ես նվաճել եմ Անգլիան: Դրա համար անհրաժեշտ էր 3 ամիս»,- ասել է Իբրան «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին:

Կարդացեք նաև

Հունվարի 15-ին «Կարմիր սատանաները» կընդունեն «Լիվերպուլին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս