Հագուստը լվանում ենք առանց քիմիայի. պարզ և մատչելի
Մինչև տարբեր մաքրող միջոցներ գնելու համար խանութ վազելը՝ նայեք՝ արդյոք խոհանոցում քացախ ունե՞ք։ Եթե ունեք, ապա խնդիրը կարող եք լուծված համարել։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այսուհետ հագուստը լվանալու արդյունքում մաշկի վրա ալերգիկ ռեակցիաներ չեն առաջանա, մաշկը չի գրգռվի։ Տանը պատրաստված կոնդիցիոները կլուծի բոլոր խնդիրները։ Այն պատրաստվում է քացախով։ Այս գործում ձեզ օգնության կհասնեն նաև եթերային յուղերը՝ լավանդայի և անանուխի։
Առաջարկվող միջոցը ոչ միայն լավ կլվանա և կսպիտակեցնի հագուստը, այլև անվտանգ կլինի առողջության համար։ Մինչև հագուստը լվանալը կարող եք դրա վրա կես բաժակ քացախ լցնել։ Դա կուժեղացնի սովորական մաքրող միջոցի ազդեցությունը, կկանխարգելի հագուստի գունաթափումը։ Դժվար անցնող հետքերով հագուստը լվանալու համար այն դրեք տաք ջրով տարայի մեջ, խառնեք կես բաժակ քացախի հետ։ Հագուստն ամբողջ գիշեր թողեք տարայի մեջ, ապա լվացեք սովորականի նման։ Բացի այդ, քացախը կարող է օգնել լվացքի մեքենան մաքրել քիմիկատներից։
Սպիտակեղենը փափկեցնող միջոց պատրաստելու համար ձեզ հարկավոր է.
- 4 լիտր քացախ
- 20 կաթիլ լավանդայի յուղ
Խառնեք բաղադրիչները, և մաքրող միջոցը պատրաստ է։ Ստացված միջոցը կարող եք օգտագործել երկու ամսվա ընթացքում, եթե հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը