
Պեպեն մերժել է Չինաստանի 20 միլիոնանոց առաջարկը և կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

«Ռեալի» պաշտպան Պեպեն, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ ազատ գործակալ, կկնքի նոր պայմանագիր ակումբի հետ: Հաղորդվում է, որ 33-ամյա պորտուգալացին կերկարաձգի պայմանագիրը մինչև 2018թ. հունիս՝ 5 մլն եվրո աշխատավարձով:
Ընդ որում, Պեպեն մերժել է չինական ակումբներից մեկի առաջարկը, որտեղ 2 տարում նա կարող էր ստանալ 20 մլն եվրո: Պաշտպանը որոշել է մնալ «Ռեալում», որպեսզի 2018թ. աշխարհի առաջնության նախօրեին լինի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հորիզոնում այն դեպքում, երբ Չինաստան տեղափոխվելը կարող էր խանգարել դրան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը